Поиск

Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում.1500 քմ տարածքում տարբեր օջախներով իրականացրել են հովացման աշխատանքներ


Սեպտեմբերի 9-ին, ժամը 11։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները 1500 քմ տարածքում (տարբեր օջախներով) իրականացրել են հովացման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի երկու ջրատար։