Поиск

Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի հարևանությամբ 2...


Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ, մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի/Հանրապետական ծննդատուն/ հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության: Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է և առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ: Շուշիի հրթիռակոծությունից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան: