Поиск

Հունաստանը կիրացնի իր իրավունքները՝ անկախ Անկարայի սպառնալիքներից



Հունաստանը հետագայում էլ կպաշտպանի իր սուվերենիտետը Արեւելյան Միջերկրածովյան ավազանում, անկախ Թուրքիայի՝ պատերազմ սկսելու սպառնալիքներից։ Այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունները։


Աթենքում կարծում են, որ Անկարայի կողմից հարեւաններին պատերազմով սպառնալը այն բանի համար միայն, որ վերջիններս իրենց օրինական իրավունքներն են իրացնում, չի համապատասխանում ժամանակակից աշխարհի քաղաքական մշակույթին եւ միջազգային իրավունքի նորմերին։

Աթենքում հիշեցրել են Թուրքիային, որ միջազգային իրավունքի նորմերն ու արժեքները բոլոր երկրների համար պարտադիր են։