Поиск

Հարավային Կովկասը՝ Ռուսատանի ու Թուրքիայի միջև պայքարի երրորդ թատերաբեմ. The Guardian


Բրիտանական The Guardian պարբերականը կրկին անդրադարձել Է ԼՂ սրված հակամարտությանը՝ նշելով, որ Հարավային Կովկասը Ռուսատանի ու Թուրքիայի միջև պայքարի երրորդ թատերաբեմ է դարձել:  Որպես այլ երկրի գործերին թուրքական միջամտության օրինակ է բերվում Լիբիայում իշխանության՝ Ազգային համաձայնության կառավարության օգտին «շրջադարձը» և Ռուսաստանի կողմից մեծապես աջակցվող Խալիֆա Հաֆթարին «հետին պլան մղելը», ինչպես նաև Սիրիայում ստեղծված փակուղային իրավիճակը: Ընդգծվում է, որ թուրքական անվտանգության ծառայությունների գործակալները Լիբիայում տեղի ունեցած վերջին դեպքերում մեծ դերակատարում ունեցած սիրիացի ընդդիմադիր զինյալներին վարձել են Լեռնային Ղարաբաղում կռվի դուրս գալու համար:  Նշվում է, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հակամարտող կողմերի միջև զինադադարի կնքման հայտարարություններ են կատարել, քանի որ տարածաշրջանը նաև գազի և նավթի տեղափոխման հիմնական «միջացքն» է համարվում: Խոսվում է նաև Վլադիմիր Պուտինի, Էմանուել Մակրոնի և Դոնալդ Թրամփի նախօրեին հակամարտությունը դադարեցնելու և բանակցային սեղանի շուրջ վերադառնալու կոչերի մասին:  Նշվում է, որ այս պարագայում ԱՄՆ-ն չեզոքություն է պահում, իսկ Ֆրանսիան ազդեցության քիչ լծակներ ունի: Մոսկվան նախկինում երկու կողմերին ստիպել է բանակցային սեղանի շուրջ վերադառնալ և այժ էլ նման կերպ վարվելու դրդապատճառներ ունի:  Ռուսատանը պաշտպանության մասին համաձայնության մեջ է Հայաստանի հետ, սակայն զենք է վաճառում Ադրբեջանին և այսքան ժամանակ հաջողությամբ կարողացել է երկուսին հավասարակշռության մեջ պահել: Մոսկվան չի ցանկանում երկար պատերազմական գործողությունների հետևանքով ապակայունացած Հյուսիսային Կովկաս տեսնել, ինչպես նաև չի ուզում, որ դրա հետևում Թուրքիան կանգնած լինի:   Նշվում է, որ Անկարայի և Մոսկվայի պրագմատիզմի արդյունքում է հնարավոր եղել փոխադարձ շահերի այս բարդ հանգույցում խուսափել կռվի բռնկումից: Էրդողանը կարծում է, որ այսպիսով մինչ կողմերի համաձայնության գալն իր դիրքերն է ամրապնդում, սակայն հաշվի առնելով, որ երկրների միջև կապերն առավել բարդ են դառնում, խճճվելու հավանականությունը նույնպես մեծանում է: Ցանկացած պարագայում տուժում են խաղաղ բնակիչները՝ թե՛ Իդլիբում, թե՛ Լեռնային Ղարաբաղում:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 5 ինքնաթիռ (3-ը Սու–25), 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։