Поиск

Իմքայլականները տարբեր կոնվենցիաներով փոխում են հայկական ազգային ինքնությունը

Մայիսին ԱԺ-ն վավերացրեց հայտնի Լանզարոտեի կոնվենցիան, ինչի հետ կապված բազմաթիվ մտահոգիչ հարցեր բարձրացվեցին տարբեր մասնագետների և ընդհանրապես լայն հանրության կողմից։ Կոնվենցիան այն վավերացրած պետություններին պարտադրում է տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործումից, սեռական բնույթի բռնություններից պաշտպանվելու հետ կապված տեղեկություններ հաղորդել երեխաներին:



Իմքայլական իշխանությունները ՀՀ-ում կյանքի են կոչում սորոսական, գլոբալիստական, ազգակործան ծրագիր, որի միջոցով ցանկանում են փոխել հայկական ազգային ինքնությունը՝այն սկսելով դպրոցներից, տրանսգենդերների պաշտպան, կրթության իբր նախարար Արայիկ Հարությունյանի ակտիվ ջանքերով:


Լանզարոտեի կոնվենցիան պղծելու է մի ամբողջ սերունդ ու հայկական ավանդական արժեքներ ու դաստիարակություն կրող սերունդների փոխարեն ՀՀ այսօրվա սորոսական կառավարությունը նպատակ ունի մեծացնել գլոբալիստական, անհայրենիք սերունդ, ովքեր չեն ցանկանա պահպանել իրենց հայկական ազգային ինքնությունն ու նրանց նպատակը կլինի արտագաղթել այն երկրներ, որտեղ կան տարբեր սեռական ազատություններ: