Поиск

Infocheck-ը ստում է. Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է


Այսօր «Russia Today» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցիալական տարբեր ցանցերի իր էջերում հոդվածից հատվածներ էր հրապարակել, որով մեղադրում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշել է. «…Հայաստանը կառավարելու համար նշանակել են այնպիսի մարդու, որը մեղադրում է «հայերին» ցեղասպանությունների և անբարոյականության մեջ».

“...Не знаешь, что Арменией поставили управлять человека, который тебя, ненега, тебя, на чьих глазах ятаганами вырезали всю семью, и только старшая сестра утопилась сама, чтобы не достаться янычарам живой, — он ТЕБЯ, святую, обвиняет 'в геноцидах и безнравственности'…”:

Սիմոնյանը նշում է, որ մեջբերված հատվածի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որը հոդվածը գրել է դեռևս 2005 թվականին:

Ինչպես նախորդ դեպքում, այս անգամ ևս սոցիալական հարթակներում մեծ աժիոտաժ ու քննարկումներ սկսվեցին:

Գրառմանը արձագանքել է նաև վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Տեղեկատվության ստուգման կենտրոնը` infocheck.am:

ՊՈԱԿ-ը «տեղեկացնում» է, որ Մարգարիտա Սիմոնյանը «հերթական անգամ մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ չգրված հոդվածի համար»:

«Հիշյալ հոդվածն ունի «Մոռանալ «հերոսական անցյալը»՝ նզովել նախնիներին» խորագիրը։ Այստեղ հեղինակը քննադատում է իր նախնիներին՝ պատմությունից դասեր չքաղելու համար։ Սակայն պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում այս քննադատության հեղինակը։ Այն տարիներ առաջ հրապարակվել է «Ժամանակ» օրաթերթում, իսկ հոդվածի հեղինակն է ներկայում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը»,- նշում է Կենտրոնը:

Կառույցը հայտարարում է, որ սա ապատեղեկատվություն է, և կոչ անում զերծ մնալ ապատեղեկատվության և չստուգված լուրերի տարածումից։

Մինչդեռ վարչապետին կից ՊՈԱԿ-ի ստորաբաժանումը հենց ինքն է կեղծիք տարածում, քանի որ քննարկվող հոդվածի հեղինակը հենց Նիկոլ Փաշինյանն է, իսկ հոդվածն էլ հրապարակվել է 2005 թվականի դեկտեմբերի 9-ին «Հայկական Ժամանակ» օրաթերթում:

Հոդվածը խմբագրական է` Նիկոլի Փաշինյանի ստորագրությամբ. «Ն.Փ.»: Համացանցում այսօր էլ առկա են և տարածվում են հոդվածի լուսանկարը` թերթից:

©2020 Լուր ԱյսՕր.