Поиск

Ինքնահոս եղանակով տարեկան կոռոգվի 712 հեկտար տարածք․ Ծիծեռնակարբերդում և Արտաշատում աշխատանքներն....

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ Եվրասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող` <<Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի>> շրջանակում ավարտվել են ևս երկու խոշոր շինարարական աշխատանքներ։ Ծիծեռնակաբերդում կառուցվել է ինքնահոս ոռոգման համակարգ, մոնտաժվել է 2330 մետր երկարությամբ մետաղական խողովակաշար։ Կառույցի շահագործմամբ ինքնահոս եղանակով կոռոգվի 192 հեկտար հողատարածք, կտեղափոխվի 126լ/վրկ ելքով ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 0,5 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա( շուրջ 24 մլն. դրամ): Ներդրումը կազմել է 155.9 մլն․դրամ։ Կառուցվել է նաև Արտաշատի ջրանցքի 5-րդ բաժանարարի ինքնահոս ոռոգման համակարգը։ Մոնտաժվել է 3922 մետր երկարությամբ ապակեմանրաթելային խողովակաշար, որի արդյունքում ինքնահոս եղանակով կոռոգվի 520 հեկտար հողատարածք, կտեղափոխվի 397լ/վրկ ելքով ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 1.3 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա` շուրջ 59 մլն.դրամ արժեքով։ Այստեղ ներդրվել է 287,1 մլն.դրամ ։ Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության , ինչպես նաև նախարարության Ջրային կոմիտեի համակարգմամբ։ Եվրասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող` 7 բաղադրիչների ընդհանուր ներդրումը կազմում է 50 միլիոն դոլար։ Ծրագրի ավարտից հետո Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվի 64.2 կիլոմետր ջրանցք, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի: Շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը: