Поиск

Արմավիրում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել


Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 22-ին, ժամը 20։38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Չերեմուշկա թաղամասում քաղաքացին բարձրացել է աշտարակի վրա և սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով աշտարակից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Կանխվել է քաղաքացու (արական սեռի, ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին։