Поиск

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ ՄԱՅՐՈՒՂՈՒՄ


Ռուսաստանում ինքնաթիռը վայրէջք է կատարել Կուրգան-Կուրտամիշ մայրուղում։ Այս մասին հայտնում է ura.news-ը։ Ըստ հաղորդման, ինքնաթիռը եղել է ոչ մեծ չափսերի։ Համացանցում հրապարակված կադրերից եւ կից մեկնաբանություններից պարզվում է, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Համացանցի օգտատերերի մոտ միջադեպը նույնիսկ հումորային մեկնաբանությունների առիթ է տվել։