Поиск

Դանիել Իոաննիսյանի մութ անցյալն ու անորոշ ապագան


Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ սորոսական Դանիել Իոաննիսյանը, կինը, քույրն ու մայրը ոստիկանության բաժիններից մեկի դիմաց հերթական անգամ իրար քաշքշում են:



Գրանտակեր գործակալ Իոաննիսյանը հայտնի է իր ընտանեկան սկանդալներով ու անբարո վարքով: Դա նրան չի խանգարում դառնալ այսօրվա իմքայլական իշխանությունների փաստաբան ու ցանկացած սրբապիղծ, ազգակործան կոնվենցիաների լոբբիստ ու ջատագով: Ժամանակ առ ժամանակ Դանիելին օգտագործում են ընդդիմության վրա ցեխ շպրտելու կամ սև պիառ անելու համար, այսինքն, Իոաննիսյանը բարձր վարձատրվող ֆեյք է, ով չի ամաչում հանդես գալու սեփական դեմքով:


ԶԼՄ-ներում տեղեկություններ կան Իոաննիսյանի մութ անցյալի ու հավանաբար անորոշ ապագայի մասին, քանի որ նա ծեծի է ենթարկվում քրոջ, կնոջ ու մոր կողմից:


Այսպես, 2012 թվականի մայիսի 22-ին Դանիել Իոաննիսյանը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ մայրը՝ Նարինե Ղազարյանը դանակահարել է իրեն: Նույն օրը Դանիել Իոաննիսյանը բացատրություն է տվել, որ մայիսի 22-ին, ժամը 00.40-ի սահմաններում իր և մոր միջև ծագած վիճաբանության ժամանակ, մայրը խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է աջ ոտքին և պատճառել մարմնական վնասվածք: Ըստ նրա հաղորդման` երբ ինքը մորը խնդրել է, որ սենյակն ազատի, սկսվել է վիճաբանություն, մայրը գնացել է խոհանոց, բերել սև կոթով դանակը և հարվածել նրա աջ ոտքին:


Սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ Իոաննիսյանն անգամ փորձել է բռնաբարել սեփական մորը, սակայն այդ լուրերն Իոաննիսյանը բազմաթիվ անգամ հերքել է: Նրա անձնական կյանքի մասին տեղեկությունների տարածման դեմ հանդես էին եկել բազմաթիվ ՀԿ-ներ, իհարկե սորոսական, որոնք հայտարարել էին, որ պետք չէ ներխուժել «խեղճ Դանիկի» անձնական կյանք: Այդ սորոսական ՀԿ-ներն էին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը և ևս չորս տասնյակ նմանատիպ գրանտակեր ՀԿ-ներ:


Հայ ազգի խնդիրները միթե պետք է լուծի մի մարդ, ով ցուցմունք է տալիս սեփական մոր դեմ՝սա է սորոսականների տեսակը՝նրանք չունեն ոչ մի հատկանիշ, բացի փողի նկատմամբ մոլուցքը:


Բավականին յուրահատուկ ընտանիք ունի Իոաննիսյանը: Այսպես, 2010 թ. դեկտեմբերին Դանիելի հայրը` Արա Իոաննիսյանը ոստիկանության Մաշտոցի բաժնում հայտարարություն է տվել, որ Հալաբյան փողոցի «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի մուտքի դիմաց իր ավտոմեքենան կայանելու պատճառով վիճաբանության ժամանակ իրեն հայհոյել և դեմքին հարվածել է փոխտնօրեն Ստեփան Մինասյանը: Արա Իոաննիսյանը դա պնդել է նաև իր բացատրությունում:


Իսկ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի փոխտնօրենը ոստիկանությանը հայտնել է, որ ինքը զգուշացրել է Արա Իոաննիսյանին` ավտոմեքենան խանգարում է ընկերության բնականոն աշխատանքին, առաջացել է վեճ, և ինքը միայն հրել է Իոաննիսյանին: Միջադեպի ականատեսներն էլ իրենց բացատրություններում նշել են, որ իրոք եղել է վեճ, սակայն կողմերն իրար չեն հարվածել և չեն հայհոյել:


Իոաննիսյանն ուրիշներին քննադատելու, գումարի դիմաց սև պիառ անելու փոխարեն, ավելի լավ է զբաղվի իր նեղ ընտանեկան հարցերով, հայ ազգին փրկելու փոխարեն փրկի ու շտկի իր անձնական կյանքն ու չներխուժի այլ մարդկանց անձնական կյանք:

©2020 Լուր ԱյսՕր.