Поиск

ՀԱՅՏՆԻ Է, ԹԵ ԵՐԲ Է ԹՈՂԱՐԿՎԵԼՈՒ IPHONE 12-Ը


Հայտնի է դարձել, թե երբ կթողարկվեն նոր iPhone-ները։ Ըստ Appleinsider-ի, դա տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։ Պարբերականը կապ է հաստատել անանուն աղբյուրի հետ, ով իրեն անվանել է ընկերության աշխատակից եւ կապի օպերատոր, որը գտնվում է Նիդերլանդներում։ Ըստ վերջինիս խոսքերի էլ, Apple-ն իր գործընկերներին բացահայտել է այդ ինֆորմացիան, որ iPhone 12-ի պրեզենտացիան կկատարի հոկտեմբերի տասներեքին։ Լրագրողները հայտարարել են, որ չեն կարող նույնականացնել աղբյուրին, սակայն հաղորդագրությունը, որը նա ուղարկել է, այն IP-հասցեից է, որը գտնվում է նիդերլանդական մատակարարի հսկողության ներքո։

©2020 Լուր ԱյսՕր.