Поиск

ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՍՐԱՑՈՒՄԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ



Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հետ։ Հետախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության գոտում երեկվանից սկսված սրացումը։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անհանգստություն է հայտնել շփման գծում լարվածության աճի առնչությամբ եւ կարեւորել է այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կարող են նվազեցնել լարվածությունը առաջնագծում։ Իրանցի թիվ մեկ դիվանագետը նաեւ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգնել լարվածության նվազեցման հարցում։

©2020 Լուր ԱյսՕր.