Поиск

Իրանում գրանցվել է COVID-19-ի ավելի քան երեք հազար նոր դեպք, 184 պացիենտ մահացել է


Իրանում անցած օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան երեք հազար նոր դեպք: Մահացել է 184 պացիենտ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակը, գրում է Pars Today-ը։

Նշելով, որ Իրանում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 432 հազար 798-ի, Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Ցավոք, անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 184 մարդ: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 24 հազար 840 մարդ»:

Իրանի առողջապահության նախարարության խոսնակն ասել է.«Իրանում կորոնավիրուսը հաղթահարել  և հիվանդանոցներից դուրս է գրվել  365 հազար 846 մարդ»:

Աշխարհում  նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների  թիվն անցել է 32 միլիոնից, որից  981 հազարը  մահացել է: