Поиск

Բանավեճի բացակայություն


«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման հյուրերն են սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներ Եղիշե Կիրակոսյանն ու Արմեն Մազմանյանը։ Նույն ժամին «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է նախկին ԱՆ նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Առաջինները հիմնավորում են սահմանադրական և վճռաբեկ դատարանների միավորմումը, երրորդը, քննադատում և հիմնավորում է այդ միավորման քաղաքական որոշումը։ Հարց․ -Ինչու՞ որևէ հեռուստաընկերության, հատկապես Հ-1-ի եթերում , չեն հրավիրում երկու հակադիր կողմերին բանավեճի։



Ըստ ինձ հասած տեղեկությունների, իշխանամետ գործիչները մի կողմից խուսափում են իրենց ընդդիմախոսների հետ բանավիճելուց, մյուս կողմից հրաժարվում են որոշ հեռուստաալիքների հրավերներից։ Այսպիսով, հեռուստադիտողը, իր նախընտրած ալիքով լսում է միայն միակողմանի հիմնավորումներ։ Իրականում, Հայաստանում ոչ միայն բացակայում է բանավեճի մշակույթը, այլև քաղաքական-հասարակական գործիչները, հատկապես իշխանական և իշխանամետ (բոլոր ժամանակներում, այժմ առավել սրված), այլ կարծիք ունեցող գործիչների նկատմամբ, ունեն ոչ միայն անհանդուրժողական, այլև թշնամական վերաբերմունք։ Այս երևույթն այն աստիճան է սրված, որ նախկին ընկերներն են խզում հարաբերությունները, զարմանում, թե ինչպես կարելի է շփվել այս կամ այն անձի հետ։ Եվ հետաքրքիր է, որ այս նույն մարդիկ ելույթներ են ունենում ժողովրդավարության, հանդուրժողականության և այլ սերտած «արժեքների» մասին։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

©2020 Լուր ԱյսՕր.