Поиск

Լեգենդար կոռուպցիոներ Ջհանգիրյանը խոսում է արդարադատությունից


Արդարադատությանը ձեռ են առնում:Մարտի 1-ի գործով շան գլուխն այլ տեղ է թաղված: Այդ մասին հայտարարել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:



ՀՀ-ի նորանկախ պատմության ամենամութ անցյալն ունեցող պաշտոնյաներից Ջհանգիրյանը՝կոռուպցիա, տներ Մանումենտում, զինվորների մահերի կոծկում, ՀԱԿ-ի հետ միասին մարտի մեկի արյունալի սադրանքի կազմակերպում՝ցուցակն անվերջանալի է, սկսել է խոսել մարտի 1-ից ու արդարադատությունից:


ՀԱԿ-ի ու Նիկոլ Փաշինյանի կազմակերպված 2008թ.-ի գունավոր հեղաշրջման փորձն ավարտվել է շատ ցավալիորեն՝10 մարդ է զոհվել, իսկ ՀԱԿ-ի անդամներն շատ հանգիստ խղճով շարունակել են ապրել և ոք ոչ նրանց չի մեղադրել մարտի մեկի սադրանքի մեջ: Նիկոլը մարտի մեկի ժամանակ փախավ՝հրահրելով ժողովրդի ու ոստիկանության բախումը՝առկա են տեսանյութեր դրա մասին, իսկ նրա հոգևոր հայր, մասոնական շրջանակների սիրելի Լևոն Տեր-Պետրոսյանը պատսպարվեց իր տանը՝չփորձելով կանխել բախումներն ու հանգիստ խղճով քնել է:


Ջհանգիրյանի արյունոտ ձեռքերի ու կոռուպցիայի մասին գիտեն բոլորը՝նա ԶԼՄ-ներով երևալու անգամ բարոյական իրավունք չունի, իսկ խոսել մարտի մեկի մասին՝դա ուղղակի վիրավորանք է զոհվածների հիշատակին:

©2020 Լուր ԱյսՕր.