Поиск

Ճապոնիայի վարչապետը հրաժարականի մասին հայտարարելուց հետո առաջին անգամ կրկին հիվանդանոց է այցելել


Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրաժարականի մասին հայտարարելուց հետո առաջին անգամ կրկին հիվանդանոց է այցելել, հաղորդում է Kyodo-ն:

Աբեն հիվանդանոց է այցելել՝ կապված խոցային կոլիտ հիվանդության սրման հետ:


Վարչապետի պաշտոնից հրաժարվելու պատճառը հենց այդ հիվանդությունն է: Աբեն վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականից:

Երկուշաբթի իշխող Լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը կընտրի Սինձո Աբեի իրավահաջորդին կուսակցության առաջնորդի պաշտոնում, ով նաեւ կնշանակվի երկրի վարչապետի պաշտոնում:  




©2020 Լուր ԱյսՕր.