Поиск

YEREVAN JAZZ FEST-Ը ԿՄԵԿՆԱՐԿԻ ԲԵՐԴ ՔԱՂԱՔՈՒՄ


Ամենամյա Yerevan Jazz Fest միջազգային փառատոնն այս տարի կմեկնարկի Տավուշի մարզում։ Ջազի հայկական ասոցիացիան՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, սեպտեմբերի 13-ին, ժամը 15։00-ից մինչեւ ուշ գիշեր Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում իսկական տոն կնվիրի ջազի սիրահարներին։ «Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ՝ սահմանում» խորագրի ներքո անցկացվելիք բացօթյա միջոցառմանը հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց), Վահագն Հայրապետյան Տրիոն, MVF Band-ը, The Birds Band-ը, The Rafael Petrossian Quintet-ը, Dialog music project-ը, Կարեն Գրիգորյան Տրիոն, Davit Melkonyan Group-ի Personal Opinion project-ը եւ Samvel Gasparyan Electric Trio-ն։ Մասնակիցներն ինքնատիպ ջազային տրամադրություն կնվիրեն սահմանաբնակ հանդիսատեսին եւ Երեւանից ու այլ վայրերից ժամանած հյուրերին։ Միջոցառման մուտքն ազատ է, որի ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները։


Նշենք, որ Yerevan Jazz Fest միջազգային փառատոնն անցկացվում է արդեն 6 տարի։ Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են տարաբնույթ համերգներ՝ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների եւ տեղի ճանաչում վայելող կոլեկտիվների մասնակցությամբ:

©2020 Լուր ԱյսՕր.