Поиск

Ջուլֆալակյանն ազդարարեց իմքայլական իշխանության կազմաքանդման մեկնարկը


Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունների պատճառով:



Իմքայլականների շարքերը սկսել են նոսրանալ՝խորտակվող նավից սկսել են փախչել առաջին ադեկվատները, ովքեր հասկացել են, թե ուր են տանում այս իշխանություններն երկիրն ու ժողովրդին: ՀՀ իշխանությունների կազմաքանդման գործընթացն այլևս անշրջելի է՝Ջուլֆալակյանն այսպես ասած «առաջին ծիծեռնակն» էր:


Նա իր անհամաձայնությունն է հայտնել Արայիկ Հարությունյանի գործունեության հետ կապված: Հարությունյանը կազմաքանդում է կրթությունն ու սորոսական, այլասերված կրթական ծրագրեր է ներդնում ՀՀ դպրոցներում: Սա ազգակործան ներքին քաղաքականության միայն մի մասնիկն է, մյուսներն իրականացնում են իմքայլական պատգամավորները՝կոճակ սեղմելով և ընդունելով տարբեր այլասերող կոնվենցիաներ, որոնք հարվածում են հայկական ավանդական արժեքներին ու խեղաթյուրում են դրանք:


Իմքայլականները կամ կանգ են առնելու ու փորձեն շտկեն իրենց ավերածությունները կամ ժողովրդական ալիքը նրանց տանելու է ու դարձնի ընդդիմադիր մի փոքրիկ խմբակ, ինչպես դա եղել էր մինչև 2018թ.-ը: