Поиск

Կալանքը կշարունակի գործել Ռոբերտ Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։ Ըստ դատական ակտի՝ կալանքը կշարունակի գործել Ռ․ Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ։ Այմ մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի տարածած հաղորդագրությունից։ «Նշենք, որ տվյալ տունը Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է պետության կողմից՝ որպես պաշտոնաթող նախագահի, իսկ բանկային հաշվեհամարներին գումար է փոխանցվել ԲՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ Ռ․ Քոչարյանը զբաղեցնում է անկախ տնօրենի պաշտոնը, և այլ օրինական աղբյուրներից, ինչը հաստատող բոլոր փաստաթղթերը առկա են գործում»,- նշված է հաղորդագրությունում։ 


©2020 Լուր ԱյսՕր.