Поиск

Արայիկ Հարությունյանը կազմաքանդում է կրթական համակարգն ու վտանգում երեխաների առողջությունը


«Երեխաները, համեմատած նախորդ տարվա, կարճ են մնալու դպրոցում. տարրականում՝ մինչև 3 ժամ, միջին դպրոցում՝ 4-5 ժամ, և ավագ դպրոցում՝ մինչև 5-6 ժամ: Դասացուցակները կազմելիս անպայման սրա մասին կխոսենք. այնպես ենք անելու, որ դիմակի կրումը երկար չտևի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:


Սորոսական դրածո նախարար Հարությունյանը հիմնահատակ կազմաքանդում է հայկական դպրոցն ու կրթական համակարգը՝COVID-ի պայմաններում վտանգելով նաև երեխաների առողջությունը: Դպրոցներում միմյանց COVID-ով վարակող երեխաները վերադառնալով տուն կարող են վարակել նաև իրենց հետ բնակվող տատիկներին և պապիկներին ու այս համավարակի շղթան երբեք չկոտրվի:


Ինչպես «դիմակների արքա», ոչ բարով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է տապալել իր ոլորտը, այնպես էլ սորոսական ճամբարից նրա գործընկեր Հարությունյանն է անդունդը գլորում կրթական համակարգը:


Թորոսյանն ու Հարությունյանն՝ազգային անվտանգության սպառնալիք են ՀՀ-ի համար ու նրանց հրաժարականն՝օրակարգային հարց է: Նիկոլի թիմը տապալել է բոլոր այն ոլորտները, որ նրանց վստահվել է՝2 տարին բավարար է, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ովքեր են եկել իշխանության ու բացի գումարներ լափելուց այլ բանով չեն զբաղվում:



©2020 Լուր ԱյսՕր.