Поиск

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը՝իշխանությունների հեռացման մեկնակետ

Իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերին Ստամբուլյան կոնվենցիան տանել խորհրդարան՝ այն վերջապես վավերացնելու նպատակով։


Փաշինյանն իր թիմակիցներին հորդորել է ամեն կերպ պատրաստվել առաջիկա գրոհներին, որոնք կլինեն ընդդիմախոսների կողմից:


Իմքայլական ազգակործան, սորոսական ցանցի մի մասնիկը կազմող իշխանությունները ցանկանում են դնել իրենց իշխանության սկզբի՝վերջը, ԱԺ-ում ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը կառաջացնի ժողովրդի համընդհանուր ցասումն ու բողոքը՝այստեղ արդեն մի կողմ են դրվելու կուսակցական շահերն ու նախկին/ներկա իշխանությունների հարցը:


Արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմադիր ուժերը պետք է հանդես գան միասնական պահանջով՝թույլ չտալ ԱԺ-ում իմքայլականների կողմից կյանքի կոչել Սորոսի հիմնադրամի օրակարգը՝պղծել ազգային ավանդական արժեքներն ու հայկականությունը: Հանրային ընդվզման մեծ ալիք է անհրաժեշտ բարձրացնել՝բողոքի ցույցեր մարզերում և Երևանում: Իշխանությունները պետք է տեսնեն իրոք ազգային դիմադրություն՝այդ ժամանակ նրանք հետ կքաշվեն ու հնարավոր կլինի տալ նրանց հեռացման մեկնարկը:


©2020 Լուր ԱյսՕր.