Поиск

Բելառուսում սահմանափակել են եւս 2 լրատվական կայքի հասանելիությունը



Բելառուսում սահմանափակել են եւս 2 լրատվական կայքի՝ «Նաշա Նիվա»-ի եւ «ԲելաՊԱՆ»-ի հասանելիությունը, հաղորդում է Sputnik.by-ը:

Նշվում է, որ տեղեկատվական ռեսուրսների հասանելիությունը սահմանափակվել է Բելառուսի ինֆորմացիայի նախարարության որոշմամբ՝ համապատասխան «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքին:

Մեկ շաբաթ առաջ արգելափակվել են ավելի քան 70 ռեսուրսներ: Դրանց թվում՝ մի շարք ԶԼՄ-ների, քաղաքական շարժումների, փոստային ծառայությունների պատկանող ռեսուրսներ: