Поиск

Ենգիբարյան Վիտյային հուշեք, որ իմքայլականները 2018թ.-ից օլիգարխ են


Մեր քաղաքական թիմում չկան ապագա օլիգարխներ ու բիզնեսով զբաղվող պատգամավորներ: Այդ մասին հայտարարել է «Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:



Ենգիբարյան Վիտյան կրկին սավառնում է այլ մոլորակներում՝իմքայլականների լափած միլիոնավոր դոլարներն ու ապօրինի գույքի բռնագանձում օպերացիայի անվան տակ նախկիններից խլված կապիտալներն գնալու են նրանց նեղ թիմի գրպանը:


Նոր օլիգարխները նրա կողքին են, իսկ պարգևավճարներն ու տարբեր հիմար միջոցառումների վրա հատկացվող միլիոնավոր դոլարները՝բիզնես են իշխող թիմի ձեռքում: Միգուցե Վիտյան դեռևս չի հասցրել ճաշակել իմքայլականների լափամանից, դե պետք է ավելի ակտիվ գովի Փաշինյանին, այդ ժամանակին նրան էլ գդալ կտան՝պետական բյուջեն ուտելու համար:


Արդեն ամբողջ ժողովուրդն է խոսում իմքայլականների էլիտար կոռուպցիայից, գումարներ լափելուց ու ճոխ կյանքից, իսկ Վիտյան շարունակում է ասել այն, ինչ նրան վերևից ասել են, որ հնչեցնի: Սակայն իմքայլականների ստերին այլևս ոչ ոք չի հավատում՝նրանք վաղուց կորցրել են ժողովրդի վստահությունն ու շուտով Ենգիբարյանը պետք է իր ռեզյումեներն ուղարկի տարբեր հիմնարկներ՝նոր աշխատանք գտնելու հույսով: