Поиск

Իմքայլականները՝Սորոսի հիմնադրամի հրահանգով կոճակ սեղմող պատգամավորներ

Կառավարող ուժի տեսանկյունից մենք պետք է շարունակենք քաղաքականություններ և օրենքներ մշակել, կարողություններ զարգացնել, վերապատրաստումներ կատարել, հանրային քննարկումներ ծավալել առհասարակ բռնության և մասնավորապես ընտանեկան բռնության նվազեցման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:


Սույն սորոսական, գրանտակեր պատգամավորը պատրաստ է մի քանի կոպեկի դիմաց վավերացնել ցանկացած կոնվենցիա՝այսօր այսպիսի վիճակ է ԱԺ-ում՝ՀՀ-ի ստվերային կառավարություն Սորոսի հիմնադրամն իր գործակալների միջոցով պատրաստ է անցկացնել գլոբալիստական ուժերի առաջ մղվող ազգակործան կոնվենցիաներ:


Իհարկե ՀՀ-ում ընտանեկան բռնությունները պետք է բացառել, սակայն հայկական ավանդական ընտանիքում բռնությունն արդեն իսկ բացառված է՝առկա է հարգանք ընտանիքի անդամների միջև: Սորոսական ուժերն՝իրենց հսկողության տակ գտնվող իբր իրավապաշտպաններով ու ԶԼՄ-ներով փչում են ընտանեկան բռնությունների աճի մասին փուչիկը, ինչից հետո ԱԺ-ում սորոսական կոճակ սեղմող գործակալ-պատգամավորների միջոցով կյանքի են կոչում ցանկացած որոշում:


Իզուր չէ, որ 2018թ.-ի Սորոսի հիմնադրամի ու ԱՄՆ-ի հետախուզության կողմից իրականացված թավշյա հեղաշրջումից հետո իմքայլականները ճնշող մեծամասնություն կազմեցին ԱԺ-ում, իսկ ազգային հիմքերի ու գաղափարախոսության վրա կանգնած կուսակցությունները՝ԱԺ հիմնականում չանցան:



©2020 Լուր ԱյսՕր.