Поиск

Ադրբեջանը Ուկրաինայից ձեռք է բերել «Կոլչուգա» տեսակի ռադիոտեխնիկական հետախուզության ավտոմատացված...



«Ուկրաինական ռազմական պորտալ» կայքը գրում է, որ Ուկրաինանական ձեռնարկությունների կողմից Ադրբեջանի պաշտպանության նախարարության համար վերանորոգվել և արդիականացվել են «Կոլչուգա» տեսակի ռադիոտեխնիկական հետախուզության ավտոմատացված կայանները։


Ադրբեջանը «Կոլչուգա» կայանները Ուկրաինայից ստացել է 2012 թ կնքված պայմանագրով, սակայն թե որքան միավոր է ձեռք բերվել` հայտնի չէ, քանի որ 2014 թ դրությամբ դրանք դեռ չէին ստացվել, իսկ «Տոպազ» գործարանը, որը գտնվում էր Դոնեցկում, հեղափոխությունից հետո մնացել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հսկողության տակ։


Նշվում է, որ Դոնեցկի արտադրող ձեռնարկությունը վերանորոգման և արդիականացման աշխատանքներին չի մասնակցել։ Աշխատանքները իրականացվել են մասնավոր ընկերության կողմից` «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերության միջոցով։

Բաց աղբյուրներից հայտնի է, որ «Կոլչուգա» կայանները առկա են Ուկրաինայի, Ադրբեջանի , Վիետնամի, Եթովպիան, Վրաստանի, Թուրքմենիայի , Չինաստանի և Իսրայելի սպառազինություններում։

Կոլչուգա կայանը նխատեսված է պասիվ ռադիոտեխնիկական հետախուզության համար և առանց ճառագայթելու հայտնաբերում է ռադիոճառագայթման աղբյուրների աշխատանքները։ Այսինքն տվյալ կայանը դժվար է ֆիքսվում։ Կայանը թռչող թիրախները հայտնաբերում է մինչև 800 կմ հեռավորության և 10 կմ բարձրության վրա, իսկ վերգետնյա` մինչև 600 կմ։ Կայանը կարող է միաժամանակ հետևել մինչև 200 թիրախ (այլ կայաններ` 60-ից - 140)։

Բաց աղբյուրներից հայտնի է նաև , որ Իսրայելը 2018-ին մեկ միավորի դիմաց վճարել է 6,1 միլիոն ԱՄՆ դոլար։ 2011թ դրությամբ մեկ միավորի արժեքը 24 միլիոն դոլար էր։


Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից