Поиск

Կորոնավիրուսի հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը կունենա 12 անդամ


Խորհրդարանն այսօր ընդունել է պատգամավորների առնվազն մեկ քառորդի ներկայացրած «Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը: 

ԱԺ որոշման նախագծի նախաձեռնողներն առաջարկում են քննիչ հանձնաժողովի անդամների թիվն ըստ Դոնթի բանաձևի՝ սահմանել 12՝ 7 անդամ «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ «Բարգավաճ Հայաստան» և 2 անդամ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից: