Поиск

Արման Բաբաջանյան՝ընդդիմությանը պիտակավորող իշխանական «գործիք»


Մենք թույլ չենք տա, որ իշխանության ներսում նոր վանեցյաններ ու նոր օսիպյաններ ի հայտ գան, և իշխանությունն ամեն անգամ իր գլխին խնդիրներ առաջացնելուց հետո նոր դրանց դեմ պայքարի: Այդ մասին հայտարարել է «Հանուն հանրապետության» նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:



«Հանուն հանրապետության» նախաձեռնությունը՝հակառուսական ուղղվածության և ամերիկյան ականջներ ու ծագում ունեցող շարժում է, որն ըստ հռետորաբանության ընդդիմադիր է իմքայլական իշխանություններին, սակայն ըստ էության՝դե ֆակտո իշխանության մի մասնիկն է, որը կատարում է ընդդիմադիրներին և հայրենասեր ուժերին պիտակավորելու ֆեյքային գործառույթներ:


Արման Բաբաջանյանին գիտեն բոլորը, նրա խայտառակ անցյալը, գորշ ներկան ու անորոշ՝իշխանափոխությունից հետո ՀՀ-ից դուրս՝ապագան:


Իշխանությունների քարոզչական ծառա Բաբաջանյանը հակառուսական քարոզչության ու ընդդիմության պառակտելու ու պիտակավորելու փոխարեն ավելի լավ է ծրագրային պայքար մղի՝ծրագրեր ներկայացնի, թե երկիրն ինչպես պետք է փրկել իմքայլականների ազգակործան քաղաքականությունից, եթե իհարկե ցանկանում է ապացուցել, որ իմքայլականներն ու ինքը մի նավակում չեն: