Поиск

Իմքայլականները 3 տարի ժողովրդին կերակրում են ստով ու կեղծիքով



«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն ասում է, որ իշխանությունն ամենօրյա ռեժիմով ստիպված է լինում հերքել սուտն ու կեղծիքը:


Ենգիբարյանն երևի չի նկատել, որ իմքայլականների գրեթե 3 տարվա իշխանությունը հիմնված է ֆեյքերի վրա՝ստի ու մանիպուլյացիայի, ուղեղները լվանալու տեխնոլոգիաները նրանց հիմնական գործիքակազմն են:


3 տարի սեփական ժողովրդին խաբելով ու ոչ մի խոստում չկատարելով, իմքայլականները դեռևս համարձակվում են խոսել ստի ու կեղծիքի մասին:


Կեղծիքներով հասարակությանը կերակրելն երկար չի կարող տևել՝իշխանությունների համատարած ստին ընդդիմությունը պետք է հակադրի ծրագրային պայքար, ներկայացնի իրականությունն ու դուրս բերի հայ ազգին նիկոլական ֆեյքերի կեղծ իրականությունից:

©2020 Լուր ԱյսՕր.