Поиск

Իշխանության եկած խումբը սովորած է եկել. Լարիսա Ալավերդյան



Իշխանության եկած խումբը, ես սզբունքորեն նարնց չեմ անվանում քաղաքական ուժ, առնվազն ծանոթանում է այն ռազմավարության հետ, որը գուցե մշակվել է ոչ իրենց կողմից, բայց վերին աստիճանի ոգեւորված կատարում են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հանրակրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ նշեց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«Երկրորդ, առանց ռազմավարության տալիս են չափորոշիչներ: Կներեք, սա անգրագիտություն է կառավարմն տեսանկյունից: Խոսվում է ունիվերսալ կրթության մասին. սիրելիներս, չկա ունիվերսալ կրթության մոդել, ինչպես չկա ունիվերսալ շուկայական տ մոդե լնտեսության մոդել: Երբ խոսում են դրա մասին, դա նշանակում է «հին շոր, հին կոշիկ» մոդելը ուզում են բերել ու ներմուծել Հայաստանի հասարակության մեջ»,-ասաց նա:


Ալավեդյանը նկատեց, որ դրսից բերվում է գաղափարական դաստիարակություն. «Սա շատ կարեւոր է, պետք է հասկանանք սրա հիմքերը եւ հասկանանք, որ այն, ինչ մենք փնտրում ենք, դա չկա այդ գաղափարախոսության մեջ: Ես անընհատ լսում եմ, որ իշխանության մեջ անփորձ են, պետք է սովորեն: Նրանք սովորած են եկել, այն թրեյնինգներով, որը պետք է փոխարինի իրական կրթությանը»:

Լաիսա Ալավերդյանը ընդգծեց, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխահում ինքնության պահպանումը կարեւոր խնդիր է. «Օրինակ Գերմանիայում սահմանադրորեն հաստատուն գրված է, որ կրոնական կրթությունը պարտադիր է: Որքան էլ ուզում են մեզ հետամնացության մեջ, այն սոդոմիզմը, որ քարոզվում է այս խմբի կողմից, դա 2000 տարուց ավել առաջ եկել է քրիստոնեությունը փոխարինելու, որ մարդկությունը չոչնչանա այս հրաշք երկրագնդից: Սիրելիներս, մմարդու իրավունքները բնական իրավունքների մասին է, ոչ թե հակաբնական կողմնորոշումների մասին»,-ասաց նա՝ կաոչ անելով կանգնեցնել քայքայիչ աղանդի նմանվող քաղաքականությունը, որը վարվում է այսօր:

©2020 Լուր ԱյսՕր.