Поиск

Սորոսի հիմնադրամը՝ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք


Հեղափոխության մեջ իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ և դրանց թվում այն մարդիկ, ովքեր եղել են տարիներ շարունակ մեր հիմնադրամի գործընկերներ: Այդ մասին հայտարարել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝անդրադառնալով Սորոսի հիմնադրամի ակտիվ մասնակցությանը 2018թ.-ին ՀՀ-ում տեղի ունեցած այսպես կոչված հեղափոխությանը:



«Մենք երբեք չենք աջակցում որևէ քաղաքական ուժի կամ կուսակցությանը»,-նշել է նա:


Ծիծաղելի է՝պետք է ուղղակի վերցնել ու դիտել իմքայլական պատգամավորների ու նախարարների ցուցակը՝գրեթե բոլորը սորոսական կադրեր են:


Սորոսի հիմնադրամն ամբողջ աշխարհում կյանքի է կոչում ԱՄՆ-ի արտաքին քաղաքական, գեոպոլիտիկ ծրագրերն ու Կենտրոնական հետախուզական վարչության(ЦРУ) գործիքակազմերից մեկն է, իսկ Լարիսա Մինասյանը սրբի դեմքով նստած լայն լսարանի համար հեքիաթներ է պատմում ու Սորոսի հիմնադրամը ներկայացնում է, որպես գոբելենի խմբակ:


Սորոսի հիմնադրամն ուղղորդվում է Պետդեպի, ամերիկյան հետախուզության և ԱՄՆ-ի դեսպանատան կողմից, դա մի կուռ համակարգ է, որի անդամները ստանում են միլիոնավոր դոլարների գրանտեր և սկսում են ստեղծել ցանցային համակարգ:


Համացանցում տեղադրված են նյութեր, թե ինչ դերակատարում է ունեցել Սորոսի հիմնադրամը Սերբիայում, Ուկրաինայում, Վրաստանում և այլ տեղերում պետական հեղաշրջումների մեջ, որոնք հայտնի են գունավոր հեղափոխություն կամ մայդան անվանումով:


Սորոսի հիմնադրամը 2018թ.-ին իշխանության բերեց այսօրվա իմքայլականներին ու այժմ ստվերում գտնվելով կուլիսներից կառավարում է ՀՀ-ն՝կյանքի կոչելով գլոբալիստական ծրագրեր՝ՀՀ-ն ՌԴ-ից պոկելու, Հայաստանը դեպի Արևմուտք շրջելու առումով, իսկ ներքին քաղաքականությունում՝չեզոքացվում են ռուսամետ գործիչներն ու ուժերը, դպրոցներում ու հանրային կյանքում մտցվում են հայկական մենթալիտետին խորթ կոնվենցիաներ և գաղափարներ: