
ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդով հանդիպել ենք կուսակցության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀՀ-ում առկա ներքաղաքական վիճակը, ապագայում սպասվելիք զարգացումները, կուսակցության գործողությունները, ինչպես նաև անելիքների վերաբերյալ տրվել են առաջադրանքներ»: