Поиск

«Լիբերալ» Ստյոպա Սաֆարյանն ընդդիմությանը սպառնում է գնդակահարություններով





Ամենաշատը բացում է, որ հեղափոխության երկրորդ ալիքով ու կախաղան-գնդակահարությամբ մեզ սպառնում են մերժված պիցցայաբյուջետագող բանկա-բութուլկաները։ Մի դուրս եկեք ժողովրդի մեջ ու տեսեք, թե ձեր "վերադարձի" կապակցությամբ ժողովրդի մեջ քֆուրների ու ձեր ասած կախաղան-գնդակահարության ինչ բազմահատորյակ է շրջում բերանից բերան։ Ինչ վերաբերում է մեզ "գնդակահարել-կախելուն", մի բարի խորհուրդ։ Էդ կանոնը երբեք, երբեք մեյդան չբերեք' խախտելով ստատուս-քվոն։ Այդ մենք ենք զսպում ձեզ կախելու ու գնդակահարելու ժողովրդական կոչերը' հաճախ արժանանալով հանդիմանանքի ու քննադատության։ Այդ կանոնի դեպքում գնդակահարության պատի տակ դուք եք կանգնելու։ Այնպես որ' վարչապետի ասած, հանգիստ սթրվեք ձեր տեղը։ Այդ մասին ՖԲ իր էջում գրել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:


Գրանտակեր, ամերիկյան գործակալ Սաֆարյանը խոսում է պիցցայաբյուջետագող բանկա-բութուլկաների մասին՝նկատի ունենալով իհարկե իմքայլական պատգամավորներին՝2 տարի շարունակ բյուջե լափելուց այն կողմ ոչինչ չեն անում, իսկ բանկա-բութուլկաների պահով՝հաստատ տարբեր սորոսական ՀԿ-ներին, որոնք այժմ ՀՀ-ում որոշումներ են կայացնում ու ազգակործան կոնվենցիաներ ընդունում:


Հանրային խորհրդի նախագահը, ով ջահել ժամանակները, երբ գլխին դեռ մի քիչ մազ ու խելք կար խոսում էր ժողովրդավարությունից, քաղհասարակությունից, խոսքի ազատությունից, իսկ հիմա ընդդիմությանը վախեցնում է պատերի տակ գնդակահարվելուց՝այս հայտարարությամբ պետք է զբաղվեն համապատասխան կառույցներ՝այդ թվում Սաֆարյանի համակրած ԱՄՆ-ի դեսպանատունն ու եվրոպական այլ կառույցներ:


Սաֆարյան Ստյոպիկը չի տիրապետում իրավիճակին ու աստղայինը տարել է՝պատահականորեն՝Նիկոլին գովալու շնորհիվ, պաշտոն է ստացել ու այժմ էմոցիաները չի կարողանում զսպել: Անհրաժեշտ է շտապ միջամտել ու օգնել Սաֆարյանին՝ «լիբերալ» գործիչ է ձեռքից գնում: