Поиск

Լուրեր են պտտվում, որ «Լիդիան Արմենիա»-ն ուզում է իր փաստաբանների հիմնադրած պահնորդական ընկերութ...



«Հայկական բնապահպանական ճակատ»-ը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշում է, որ լուրեր են պտտվում, թե «Լիդիան Արմենիա»-ն իր փաստաբանների հիմնադրած պահնորդական ընկերությունն է ցանկանում գործի դնել:

 «Լուրեր են պտտվում, որ Լիդիանն իր փաստաբանների հիմնադրած պահնորդական ընկերությունն է ցանկանում գործի դնել։


Հիշեցնենք, որ ամռանը վարձած «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն պահնորդական լիցենզիայով չուներ զենք պահելու եւ օգտագործելու իրավունք, սակայն Ամուլսար էր փորձում ներխուժել զինված։ Այս վարձկանների բռնի «արկածների» մասին երեւի տեղյակ եք։

Ամեն ինչ պետք է անել, որ Լիդիան սիքյուրիթիին ոստիկանությունը չտա զենք օգտագործելու իրավունք, իսկ ավելի կոնկրետ՝ այս նոր պահակախումբը բռնի սադրանքներ չկազմակերպի ընդդեմ խաղաղ դիմադրության»,- ասված է հաղորդագրության մեջ։