Поиск

Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցել է ուկրաինացի ժողովրդին և  Ուկրաինայի Խարկովի մարզում Ան -26 ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվածների հարազատներին: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է BelTA- ն:

«Ամբողջ բելառուս ժողովրդի անունից և իմ անունից ես անկեղծ ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ուկրաինայի եղբայրական ժողովրդին, զոհվածների ընտանիքներին և հարազատներին»,- ասել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ Խարկովի մերձակայքում տեղի ունեցած ողբերգության լուրը մեծ վշտով ու ցավով են ընդունել Բելառուսում:

Սեպտեմբերի 25-ի երեկոյան Խարկովի մերձակայքում գտնվող Չուգուևի շրջանում ուսումնական թռիչքի վայրէջքի ժամանակ վթարի էր ենթարկվել Ան -26 ինքնաթիռը: Ինքնաթիռում  անձնակազմի հետ միասին եղել է 27 մարդ՝ Խարկովի ռազմաօդային ուժերի համալսարանի կուրսանտները: Վերջին տվյալների համաձայն՝ մահացել է 26 մարդ: