Поиск

ՊԵՏՔ Է ԽՈՒՍԱՓԵԼ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԽԱԼՆԵՐԻՑ․ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ՝ ՊՈՒՏԻՆԻՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահի հետ «դեմ դիմաց» ձևաչափով հանդիպմանը կոչ է արել չկրկնել Հայրենական մեծ պատերազմի սխալները։ Ճեպազրույցի սղագրոթյունը հասանելի է YouTube-ով ։

Լուկաշենկոն հայտարարել է, որ պաշտպանությանն ու անվատնգությանը վերաբերող հարցերը երբևէ Մինսկի ու Մոսկվայի մոտ տարակարծությունների ու վեճերի առարկա չեն եղել։ Պետք չէ որևէ մեկին հարցնել՝ անցկացնե՞լ, թե ոչ զորավարժություններ։ «Կարծում եմ՝  ՌԴ Պաշտպանության նախարարին կտաք հրաման( մերն արդեն ստացել է). Մենք առաջիկա տարիներ կտրվածքով կծրագրենք նման զորավարժություններ, կոնկրետությամբ՝ կիրականացնենք », - ասել է Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահը հավելել է, որ իր երկրի սահմաններից մոտ 15 կմ հեռավորության վրա ՆԱՏՕ-ի զինվորականների գումարտակ են «իջեցրել»։


«Այդ իսկ պատճառով, պետք է խուսափել Հայրենական մեծ պատերազմի սխալներից, երբ բոլորը մեր գլխի տակ փափուկ բարձ էին դնում, թե ընդամենը պետք չէ տրվել սադրանքների և պատերազմ չի լինի։ Ու նման այսպիսի բաներ։ Եվ մենք կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ։ Կար Կարմիր բանակ, իսկ նրանք անցան Բելառուսն ու  այն փաստացի չկարողացավ  ի մի գալ ու դիմադրել։ Մեզ քշեցին ընդհուպ մինչև Սմոլենսկ և միայն այս տեղանքում կարողացանք ինչ-որ դիմադրություն ցույց տալ», - հայտարարել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ Մինսկին ու Մոսկվային պետք չէ ծանրութեթև անել՝ ինչ կասեն, չեն ասի։ Նա ընդգծել է, որ  բելառուսական սահմաններից անդին «ոմանց ձեռքերը քոր են գալիս»։ Դե ինչ, «յուրաքանչյուր պահի կօգնեք նրանք այս հարցում»։