Поиск

Փաշինյանը բողոքի ակցիաներ է կազմակերպում Լուկաշենկոյի դեմ.Politik.am



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է «մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնելու» սկզբունքով առաջնորդվել։

Բելառուսի նախագահական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը առաջիններից մեկն էր, որ շնորհավորեց Ալեքսանդր Լուկաշենկոյին․ «Շնորհավորում եմ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և նոր նվաճումներ պետության ղեկավարի պաշտոնում»,-իր շնորահվորական ուղերձում ասել էր վարչապետ Փաշինյանը։

Փաշինյանի այս հայտարարությունը միանշանակ չընդունվեց եվրոպամետ ուժերի կողմից, իսկ արևմտյան երկրների կողմից Լուկաշենկոյի նկատմամբ նախաձեռնված պատժամիջոցներից և կտրուկ քայլերից հետո ակնհայտ էր, որ Փաշինյանը խնդիրներ է ունենալու իր Արևմուտքի գործընկերների (իշխանության փայատերերի հետ)։

Քաղաքական այս դժվարին իրավիճակից, ինչպես շատ այլ դեպքերում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է դուրս գալ գյուղական խորամանկությամբ։ Նրա թիմակիցները այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ։ Բողոքի ակցիայի կազմակերպիչը «Armenian Progressive Youth» հասարակական կազմակերպությունն է, որի ղեկավարն ու հիմանդիրը Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն է։ Բողոքի ակցիայի կազմակերպմանը աջակցում է Սահամնադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, կառավարության կողմից Հանրային խորհրդի անդամ ընտրված Դանիել Իոաննիսյանը։

Ակնհայտ է, որ այս կերպ Նիկոլ Փաշինյանը փորձում է արևմտյան երկրներին համոզել, որ ինքը ևս միանում է իրենց քաղաքական օրակարգին, բայց միջնորդավորված։ Մյուս կողմից էլ ԵԱՏՄ անդամ երկրներին Փաշինյանը կարող է հավատացնել, որ ինքը որևէ կապ չունի այս բողոքի ակցիաների հետ։

©2020 Լուր ԱյսՕր.