Поиск

Մինսկում Լուկաշենկոյի նստավայրի մերձակայքում գտնվում է 10 զրահապատ մարտական մեքենա



Տասը զրահապատ մարտական մեքենա է գտնվում Մինսկում՝ Բելառուսի նախագահի նստավարում՝ Անկախության պալատում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։

Պալատի հարեւանությամբ է գտնվում նաեւ հանրապետության Գերագույն դատարանը։ Մոտակայքում տեղակայված են նաեւ փշալարերով մեքենաներ։

Նախորդ երկու կիրակնօրյա ցույցերի ժամանակ բելառուսցի ընդդիմության կողմնակիցները եկել էին դեպի Անկախության Պալատը, սակայն յուրաքանչյուր անգամ նրանց ճանապարհն արգելափակել էին հատուկջոկատայինները։


Կիրակի Մինսկում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընդդիմադիրները պատրաստվում են անցկացնել նոր չարտոնագրված ակցիա։ ՆԳ նախարարությունն այդ կապակցությամբ հայտարարել է, որ ոստիկանությունը կիրականացնի ծառայությունն ուժեղացված ռեժիմում, անվտանգությունն ապահովելու համար գործադրվել է ոստիկանության հատուկ տեխնիկա եւ ՆԳՆ ներքին զորքերը։ Ավելի վաղ այդպիսի կիրակնօրյա ակցիակներն ուղեկցվում էին ցուցարարներին բերման ենթարկելով։

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններ են կայացել օգոստոսի 9-ին: Համաձայն ԿԸՀ վերջնական արդյունքների՝ 80,1%-ով հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդդիմությունը համարում է, որ ընտրություններում հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան։ Ակցիաների առաջին օրերին ցույցերը ճնշում էին ուժայինները՝ կիրառելով արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ, ռետինե փամփուշտները։ Այնուհետեւ ուժայինները դադարել էին ցրել հանրահավաքները եւ կիրառել ուժ։ Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին բերման է ենթարկվել ավելի քան 6,7 հազար մարդ։ Հանրապետության ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 130 աշխատակից։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է երեք ցուցարար։