Поиск

«ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆ ՉԵՆ ԵԿԵԼ․ ՄԵՂԱԴՐՈՂԸ ՄԻՋՆՈՐԴԵՑ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ


ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։ Այսօր պետք է տեղի ունենար վկաների հարցաքննությունը, սակայն նրանց մի մասի ծանուցումները ետ էին վերադարձվել դատարան, բացի այդ Գևորգ Խաչատրյանի  պաշտպանը դատարան չէր եկել, քանի որ արձակուրդում է։ Մյուս վկաները դատարանին տեղեկացրել էին, որ չեն ցանկանում մասնակցել նիստին․ «Կարևորելով մարդկանց առողջական վիճակը». նման հիմնավորում էին ներկայացրել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակիցները։ Մեղադրողը միջնորդեց բերման ենթարկել վերջիններիս։ Դատարանը նշեց, որ իրավասու չէ բերման ենթարկել, քանի որ իրենց բացակայության մասին տեղեկացրել են և դա դատարանը անհարգելի չի որակում։ Դավիթ Բալայանը որոշեց ևս մեկ անգամ ծանուցել վկաներին դատարան ներկայանալու համար: Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 13-ին։ Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:  Հիշեցնենք՝ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով ամբաստանվում են նաեւ ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։