Поиск

Տարեկան 7 մլն մարդ մահանում է ծխելուց. դա 9 անգամ ավելի շատ է, քան այս տարի կորոնայից մահացածների...



Դիմակներ հարկադրող, բիզնեսներ փակող աշխարհի բոլոր իշխանություններին. (տվյալները CDC-ից) Ամեն տարի 7 միլիոն մարդ աշխարհում մահանում է ծխելու հետևանքով։ Դա մոտ 9 անգամ ավելի շատ է, քան այս տարի Կովիդից մահացածների թիվն է։ Այդ 7 միլիոնից մոտ 700 հազարը մարդիկ են, ովքեր չեն ծխում, բայց մշտապես գտնվում են ծխողների կողքին։ Այսինքն ամեն տարի ծխախոտի պատճառով մահանում է այնքան Չծխող, որքան Կովիդից են մահացել այս տարի։ Ու եթե աշխարհի կառավարություններին հետաքրքրեր մարդկանց կյանքն ու առողջությունը, նրանք տասնամյակներ առաջ փակել կտային բոլոր գործարանները որ ծխախոտ են արտադրում ու բոլոր դաշտերը, որտեղ թութուն է արտադրվում։ Բայց նրանք դա չեն արել, ու չեն անում։ Թոխարենը 9 անգամ ավելի պակաս մահաբեր վիրուսի դեմ պայքարի անվան տակ ոտնահարում են մարդու հիմնարար ազատությունն ու իրավունքները։ Ու ստեղ դավադրության տեսություն չկա, ընկերներ, էստեղ միայն թվեր են ու համեմատություններ։

©2020 Լուր ԱյսՕր.