Поиск

ՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՄԱԿ ԱԽ-ՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՍՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ


Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՄԱԿ ԱԽ-ում տեղի կունենա արտակարգ նիստ, նվիրված Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին սրացմանը։ Երեկվանից արդեն հայտնի էր դարձել, որ հարցը բարձրացրել է էստոնիան։ Ըստ ռուսական եւ ադրբեջանական մամուլի հրապարակումների, Էստոնիայից բացի, սակայն, Ղարաբաղյան ներկայիս սրացման հարցի առնչությամբ ակտիվ կեցվածք է ցուցաբերում նաեւ Գերմանիան։ Գերմանիան նույնպես հանդիսանում է ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ։ Հետաքրքրական է այն, որ թեեւ Ֆրանսիան հանդիսանում է ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, եւ ունի «վետո»-ի իրավունք, սակայն Գերմանիան կարծես թե ավելի նախաձեռնողականություն է ցուցաբերում այս հարցում։ Փորձագետները կարծում են, որ այս կերպ Գերմանիան փորձում է ավելացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։

©2020 Լուր ԱյսՕր.