Поиск

«Բելառուսը կարող է Եվրոպայի պառակտման պատճառ դառնալ». Մակրոն


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Բելառուսում ստեղծված ճգնաժամը կարող է Եվրոպայի պառակտման պատճառ դառնալ, գրում է eadaily.com կայքը: 


«Բելառուսի դեպքում եվրոպական աշխարհամասում պառակտման վտանգ կա»,- նշել է նա և ընդգծել, որ «անհրաժեշտ է խուսափել իրավիճակին դրսից միջամտությունից»: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ ինքն աջակցում է «բելառուս ժողովրդին»: Միևնույն ժամանակ Մակրոնը շեշտել է, որ անհրաժեշտ է համարում բելառուսական ճգնաժամը ԵԱՀԿ միջնորդությամբ լուծել: Ֆրանսիայի ղեկավարը մանրամասնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ այս հարցի շուրջ իրենց տեսակետն են հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:  Հիշեցնենք, որ ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել: