Поиск

Թուրքիան Եվրոպայի համար այլև միջերկրածովյան տարածաշրջանի զարգացման գործընկերը չէ. Մակրոն


Թուրքիան այլև Միջերկրական ծովի տարածաշրջանի զարգացման գործում Եվրոպայի գործընկերը չէ՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կորսիկայում տեղի ունեցած հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Ստիպված եմ արձանագրել, որ Թուրքիան այլև մեր գործընկերը չէ միջերկրածովյան տարածաշրջանի զարգացման գործում: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, սակայն անընդունելի գործողություններ է թույլ տվել դաշինքի դրոշի ներքո գտնվող նավի նկատմամբ»,- նշել է Մակրոնը:

Ֆրանսիայի ղեկավարի հավաստմամբ՝ Եվրոպան «հստակ կարմիր գծեր» ունի՝ եվրոպական երկրների ինքնիշխանության հանդեպ հարգանք, միջազգային նորմերի պահպանում և միակողմանի բոլոր գործողությունների դատապարտում:

Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Եվրոպան ցանկանում է խուսափել իրավիճակի լարվածությունից, սակայն դա չի նշանակում, որ պետք է իրեն պասիվ պահի: