Поиск

Մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը․ ՀՀ ԱՆ


Հոկտեմբերի 5-ից Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից։ Այս պահին ընթանում են առողջության առաջնային պահպանման բժիշկների վերապատրաստման դասընթացները: Սքրինինգային հետազոտությունները սկսում ենք Վանաձոր քաղաքում և Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում: 50-69 տարեկան կանայք, ովքեր գրանցված են Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում, հոկտեմբերի 5-ից կարող են մոտենալ իրենց ընտանեկան բժշկին/թերապևտին և հերթագրվել անվճար մամոգրաֆիա անցնելու համար: «Օգտվե´ք բացառիկ հնարավորությունից, քանի դեռ շարժական մամոգրաֆը հենց ձեր քաղաքում է՝ Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում: Շարժական մամոգրաֆը շրջելու է նաև Լոռու մարզի մյուս քաղաքներում, որի մասին լրացուցիչ կհայտնենք»,- նշված է հաղորդագրությունում: