Поиск

Մարտի 1-ի իրական բացահայտումը չի բխում Փաշինյանի շահերից


Մենք չենք տեսնում Մարտի 1-ի բուն քննության, ապացույցների հաստատման, մեղավոր անձանց մեղքի հաստատման գործընթաց: Մենք անընդհատ տեսնում ենք իրավաբանական տեղապտույտ, միջնորդություններ, դրանց մերժումներ, բավարարումներ: Այդ մասին հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի պատասխանատու Արմեն Խաչատրյանը:



ՀԱԿ-ի անդամը մարտի մեկի գործի տապալման հետ կապված բոլոր ցավոտ հարցերը պետք է ուղղի գործող իշխանություններին՝նրանք էին հայտարարում, որ մարտի մեկի գործն ամբողջությամբ բացահայտված է, իսկ իրականում ստում էին, ինչպես միշտ:


Մարտի մեկի բացահայտումը չի բխում Փաշինյանի շահերից, ով ունի մեղավորության իր մեծ մասնաբաժինն այդ ցավոտ իրադարձություններում, որը կարելի է համարել 2018թ.-ի գունավոր հեղաշրջման նախերգանք կամ նախապատրաստություն:


Մարտի մեկի զոհերի հետ կապված չկան բացահայտված մեղավորներ՝գործը տեղից առաջ չի շարժվում, իսկ գործող իշխանություններն իրենց անկարողությունն որևէ բան բացահայտել գցում են նախկինների վրա կամ հին դատավորների: