Поиск

Փաշինյանին հաջողվել է ժողովրդի մեջ արթնացնել ատելությունը դեպի ոստիկանություն


Պարեկային ծառայություն իրականացնող յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական առնվազն 30 մարդու տուգանել դիմակ չկրելու համար:



ՀՀ ոստիկանությունը Փաշինյանի ձեռքում դարձել է սեփական ժողովրդին կեղեքելու մեխանիզմ: Ոստիկանության և հասարակության միջև ատելությունը հասել է բարձր մակարդակի՝ժողովուրդն ոստիկանի մեջ տեսնում է իրեն տուգանողի, այլ ոչ թե պաշտպանողի: Փաշինյանի օրոք ոստիկանությունը վերածվել է հասարակությանը գետնին փռող խմբավորման, ովքեր մոռանալով սպայի պատիվն ու ուսադիրների նշանակությունը, հայ ազգին վերաբերվում են, որպես թշնամի:


Նիկոլին հաջողվել է հասարակության շրջանում զզվանք առաջացնել դեպի ոստիկանությունը: Սորոսական ծրագրերի մեջ է մտնում ուժային համակարգերի կազմաքանդումը: ԱԱԾ-ն ոչ մի բան չի ձեռնարկում սորոսական, գործակալական, հակառուսական մի ամբողջ ցանցի դեմ, իսկ ոստիկանությունը՝ասֆալտին է փռում ընդդիմադիրներին, ծերերին ու կանանց: