Поиск

Մարտի 1-ի զոհերից մի քանիսի հարազատները կրկին փող են ուզում պետությունից․ ասուլիս Փաշինյանի դեմ



Մարտի 1-ի զոհերի հարազատների ցավը կրկին շահարկման թեմա է դառնում քաղաքական դաշտում։ Այս անգամ զոհերի արյունը իր համար քաղաքական հենարան է դարձրել «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նրա քաղաքական «սերիալի» մաս են կազմում զոհերի ծնողներից ոմանք, որոնց էլ հետաքրքրում է  ֆինանսական այն միջոցները, որը կարող են պոկել պետությունից։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ 2008 թվականի մարտի 1-ի անկարգությունների հետևանքով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգսի Քլոյանը անգամ վեճի էր բռնվել Արցախում զոհված զինվորների ծնողների հետ, որոնք աջակցություն էին խնդում պետությունից։ Քլոյանը նրանցից պահանջել էր, որպեսզի չխանգարեն իրենց։ Հիշեցնենք  նաև, որ Սարգիս Քլոյանը պետությունից ստացած 30 մլն դրամ աջակցության մասով վեճ էր ունեցել նաև հարսի հետ։ Ըստ հարսի Սարգիս Քլոյանը հրաժարվել է այդ գումարից միջոցներ տրամադրել իր երեխաներին։

Օրերս հայտնի դարձավ, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սպանված քաղաքացիների հարազատներից ոմանք պատրաստվում են մամուլի ասուլիսով հանդես գալ։

Ասուլիսի կազմակերպիչների կողմից տարածված հաղորդագրությունում ասվում է․ «Ասուլիսի շրջանակներում ներկայացվելու են «Մարտի 1-ի» գործով նախաքննության փաստացի կանգը և անպտուղ ժամավաճառության վերածված դատավարության վերաբերյալ մտահոգությունները։ Քննարկվելու է նաեւ հեղափոխությունից ի վեր անբովանդակ իրավական քաղաքականությունը, արատավորված դատական համակարգի մաքրման և բարեփոխման ձախողումը»։

Մեր տեղեկություններով մամուլի ասուլիսը կազմակերպել են պատգամավոր Արման Բաբաջանյանն ու փաստաբան Տիգրան Եգորյանը։  Կազմակերպիչները փորձելու են կրկին մանիպուլիացիայի գործիք դարձնել ցավալի այս իրադարձությունները։ Եթե Բաբաջանյանին այս ամենն անհրաժեշտ է քաղաքական դաշտում երևալու համար, ապա մասնակից ծնողներից ոմանց համար նպատակը կրկին պետությունից ֆինանսական աջակցություն ստանալն է։ Այս նպատակից ելնելով չեն խնայվելու նաև իշխանություններն ու քնանդատվելու է նրանց «դանդաղկոտությունը»։ Իշխանությունների աշխատանքը նորից հավուր պատշաճի կգնահատվի, եթե նորից պետությունը որոշի ֆինանսական աջակցություն տալ բողոքող կողմին։

Մեր տեղեկություններով ծնողներից ոմանք հրաժարվել են մասնակցել այս ասուլիսին, քանի որ անպատվաբեր են համարում իրենց հարազատի հիշատակի շահարկումը հանուն ֆինանսական շահի։

Politik.am

©2020 Լուր ԱյսՕր.