Поиск

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ «ՀԵՂԻՆԱԿԱԶՈՐՎԱԾ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԸ»


19 ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է   դիմել  2021 թ․ հեռուստաընկերություններին տրամադրված կապուղիների մրցույթի լրանալուց հետո թվային մուլտիպլեքսի սլոթների համար։

«Հեղինակազորված տեսալսողական մեդիա ծառայություններ մատուցողների» 19 հոգանոց ցանկում ներառված են՝

«Գեղամա մեդիա հոլդինգ», «Ֆորտունա », «Ցայգ» ՍՊԸ-ները․ «Մուլտի-մեդիա կենտրոն Թիվին»,   «Լոռի թիվի», «Շարկ»,  «Ալտ հեռուստախմբագրություն» ՍՊԸ-ն,  «Հուսաբեր», «Արմենիա թիվի » ՓԲԸ-ները,   «Անկյուն գումարած 3 », «Ար ռադիոմիջմայրցամաքային » ՍՊԸ-ն,  «Բուն » գիտամշակութային հիմնադրամը,  «Օդակ», «Մեդիա նյուզ », «Շանթ »,  «Լոռւ ՄԻԳ », «Ա-թիվի » , ՍՊԸ-ները։


«Մուլտի-մեդիա կենտրոն Թիվին» դիմել է «Կենտրոն թիվի», «Հուսաբերը»՝ «Երկիր մեդիա», «Շարկ» ՍՊԸ-ն՝  « «5-րդ ալիք» և  «5 պլյուս» » ծրագրերի համար։  «Շանթ»-ը դիմել է մի քանի սլոթների համար՝ լրատվական, երաժշտական ժամանցային և այլն․ «Շանթ», «Շանթ պրեմիում», «Շանթ պրեմիում», «Շանթ նյուզ»,  «Շանթ մյուզիք», «Շանթ քիդս», «Շանթ սպորտ», «Շանթ քոմեդի»։ «Արմենիա թիվին» ևս դիմել է մի քանի ծրագրերի համար․«Արմենիա», «Արմենիա պրեմիում », «Տունտունիկ», «Քոմեդի», «Սինեման», «Հայ կինո», «Ջան թիվի», «Սերիալ»։

Իսկ «Մեդիանյուզ» ՍՊԸ-ն դիմել է «Արարատնյուզ թիվի» սլոթի համար։

Նշենք, որ նոր օրենքով՝ միայն «հեղինակազորված» հեռուստատեսությունները կարող են դիմել կապուղիների մրցույթի համար։