Поиск

Մինսկում ձերբակալել են «կանանց երթի» մասնակիցներին


Իրավապահները ձերբակալել են Մինսկի կենտրոնում չարտոնված բողոքի ակցիայի մասնակիցներին, ասել է մայրաքաղաքի ոստիկանության բաժնի պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսեւիչը, հաղորդում է «Sputnik-Բելառուսը»:

Շաբաթ, սեպտեմբերի 11-ին, Բելառուսի մայրաքաղաքի կենտրոնում՝ Ազատության հրապարակում հարյուրավոր կանայք հավաքվել են մասնակցելու «կանանց երթ-ին: Հավաքի մեկնարկից որոշ ժամանակ անց ոստիկանության աշխատակիցները սկսել են բերման ենթարկել դրա մասնակիցներին:


«Մենք հաստատում ենք այսօր Մինսկում չարտոնված զանգվածային միջոցառման մասնակիցների ձերբակալման մասին տեղեկությունները: Նրանց թիվը հայտնի կդառնա ավելի ուշ»,- ասել է Գանուսեւիչը:

Նա ընդգծել է, որ «ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է հավաքվածներին, որ այս միջոցառումն անօրինական է»:

Բելառուսում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են օգոստոսի 9-ին նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, ով հավաքել է ձայների ավելի քան 80%-ը: Ընդդիմության կողմնակիցները պնդում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են: