Поиск

Վարկային պայմանագրերում կան բարդ ձեւակերպումներ․ քաղաքացիները հաճախ ստորագրում են մեխանիկորեն․


Այսօր ԲՀԿ կողմից հրավիրված հրավիրած «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը բարձրացրել է բավական ցավոտ հարց՝ վարկային պայմանագրերում առկա բարդ ձեւակերպումները, որոնք քաղաքացիներից շատերի համար անհասկանալի են, եւ շատ դեպքերում քաղաքացիները պայմանագիրը կնքում են մեխանիկորեն, առանց խորամուխ լինելու այդ ձեւակերպումների մեջ։ Նա նաեւ նշեց, որ 2020 թվականի հունվարի մեկից մինչև սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ ՄԻՊ գրասենյակները ստացել են մոտ 200 դիմում- բողոք, իսկ արտակարգ դրության ժամանակահատվածում ստացել են 83 դիմում բողոք։Արման Թաթոյանն ասաց, որ ըստ ուսումնասիրության՝ իրավունքների խախտումներից է նաև ոչ պատշաճ իրազեկումը: Հաջորդ լուրջ խնդիրը քաղաքացու՝ դատական քաշքծուկների մեջ հայտնվելն է։  «Այս անթույլատրելի վիճակի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ չկա այլընտանքային համապատասխան մարմին, կարծում ենք արբիտրաժային լիազորություններով օժտված համապատասխան մարմին պետք է ստեղծվի, որ քաղաքացիները դատարաններում չհայտնվեն»,-նկատեց Հայաստանի ՄԻՊ-ը։

«Խնդրահարույց իրավիճակներ ունենք, երբ բռնագանձում է տարածվում բանկի կողմից մարդու կենսաթոշակի, հաշմանդամության կենսաթշակի վրա, աշխատավարձի վրա»,-հավելեց նա։

©2020 Լուր ԱյսՕր.