Поиск

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների...

ՄԻՊ ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։


Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս հետ, ստուգել են բժշկական փաստաթղթերը և այլն:

Առանձնազրույցի արդյունքներով պայմանավորված՝ հացադուլ հայտարարած 5 անձանցից մեկը դադարեցրել է հացադուլը:


Այցի արդյունքները կամփոփվեն և ըստ անհրաժեշտության գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ:


©2020 Լուր ԱյսՕր.